
Սառնակունքի 42 ընտրող չի կարողացել ինքնուրույն ընտրել
Սյունիքի մարզ Սառնակունք համայնքում ժամը 16:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 268 բնակիչ կամ ընտրողների 72%-ը: Ընտրողներից 42-ը ընտրել են հարազատների օգնությամբ: Սառնակունքի 37/03 ընտրատեղամասի նախագահ ԲՀԿ-ական Թերեզա Գալստյանի խոսքով՝ պատճառն այն է, որ այս համայնքում ընտրողների մեծ մասը տարեցներ են:
«Մարդիկ գալիս են, մենք էլ ենք տեսնում, որ ի վիճակի չեն ինքնուրույն քվեարկելու: Այդ պատճառով իրենց հարազատներն են օգնում, որ ընտրեն»,- ասաց Թերեզա Գալստյանը: Սառնակունքում ընտրատեղամասը տեղակայված է գյուղի կենցաղի տանը:
Ընտրատեղամասի նախագահի խոսքով՝ վաղ առավոտից ընտրողների հոսքը մեծ է եղել: Առանձնակի ակտիվություն է գրանցվել հատկապես կեսօրին մոտ:
Ընտրատեղամասում են գտնվում համայնքապետի և ավագանու թեկնածուների վստահված անձինք:
Տաթեւիկ Սարգսյան
Մեկնաբանել