
Օշականի 15/03 ընտրատեղամասում 20-ից ավելի ընտրող ունեցել է տեսողական խնդիր
Արագածոտնի մարզի Օշական գյուղում ընտրողներն ակտիվորեն մասնակցում են գյուղապետի և ավագանու ընտրություններին: Իրենց ընտրելու իրավունքն իրացնում են հիմնականում մեծահասակները, հաշմանդամները կամ հենաշարժողական խնդիր ունեցող անձինք: Գյուղի 15/03 ընտրատեղամասում, որը տեղակայված է դպրոցի մանկապարտեզում, 20-ից ավելի տեսողական խնդիր ունեցող անձ է քվեարկել: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն ասաց, որ մինչ այժմ ընտրություններն անցել են առանց խոչընդոտների. «Ի տարբերություն մյուս ընտրությունների՝ ՏԻՄ ընտրությունները միակն են, որ մարդիկ սրտանց մասնակցում են»:
Ընտրատեղամասում 1436 ընտրողից ժամը 17.20-ի դրությամբ ընտրության է մասնակցել 710 ընտրող:
Հիշեցնենք, որ Օշական գյուղի գյուղապետի թեկնածուները երեքն են` գործող նախագահ Արամ Ներսիսյանը, «Ալյանս» կուսակցությունից` Վերա Զաքարյանը և Օշականի մշակույթի տան տնօրեն Հայկ Հովհաննիսյանը: Ավագանու թեկնածություն է ներկայացրել 14 անձ` Աբիսողոմյան Անանիա, Աբրահամյան Հայկ, Աղասյան Մարատ, Բադալյան Սոնյա, Եղիազարյան Սպարտակ, Խաչատրյան Կարեն, Հովնանյան Սարգիս, Մեխակյան Պավել, Մեսրոպյան Մեսրոպ, Մկրտչյան Սոս, Ներսիսյան Հայկ, Պողոսյան Ալբերտ, Սարգսյան Հեկտոր, Սմբատյան Գուրգեն:
Անուշ Ամիրբեկյան
Մեկնաբանել