
Կողբում լռության օրը խախտվել է
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Տավուշի մարզի Կողբ գյուղի 40/02 տեղամասում մարդկանց կուտակումներ են:
Մեզ հաջողվեց պարզել, որ այդ անձիք գործող գյուղապետ, իշխանությունների եւ ՀՀԿ թեկնածու Արամայիս Աբովյանի թիմակիցներն են: Կողբում բնակիչները պատմեցին նաեւ, որ երեկ` սեպտեմբերի 17-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, որը նույնպես կողբեցի է, խախտելով Ընտրական օրենսգրքով սահմանված լռության օրվա պահանջը, գյուղում հավաք է հրավիրել` համագյուղացիներին կոչ անելով քվեարկել Արամայիս Աբովյանի օգտին:
Նշենք, որ խոշորացման արդյունքում Կողբ համայնքին է միացվել նաեւ Զորական գյուղը: Կողբ համայնքի ղեկավարի թեկնածուները չորսն են` Արամայիս Աբովյանը, Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը, անկուսակցական, Կողբի նախկին գյուղապետ Արսեն Աղաբաբյանը, որը նկարիչ Նիկոլ Աղաբաբյանի եղբայրն է, ինչպես նաեւ ՀՀԿ-ական Գոռ Վանյանը:
Մեկնաբանել