HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խանդոյանի կնոջից պահանջում էին փոխել ամուսնու պատկերով շապիկը

Հերմինե Վիրաբյան

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ՏԻՄ ընտրությունները անցնում են բավականին ակտիվ։ Բացի այն, որ քաղաքացիների հոսքը չի դադարում, նաև լարված միջադեպ տեղի ունեցավ 14/1 տեղամասում։ Արայիկ Խանդոյանի կնոջը՝ Անուշ Հայրապետյանի վրա ճնշում գործադրելու փորձ կատարվեց: Նա նշված ընտրատեղամասում Խանդոյանի վստահված անձն է: 

Կարեն Տոնոյանը, ով Արագածոտնի մարզի նախկին մարզպետի` Սարգիս Սահակյանի տեղակալն է, մտնելով տեղամաս, Անուշից պահանջեց դուրս գալ տեղամասից, քանի որ վերջինս Արայիկ Խանդոյանի պատկերով շապիկով է, պահանջել է փոխել շապիկը, քանի որ դա քարոզչություն է։ Անուշ Հարությունյանը չի կատարել վերջինիս պահանջը, ինչն էլ պատճառ է հանդիսացել տեղամասային վեճի։

Անուշ Հայրապետյանի խոսքերով` ինքը չի պատրաստվում փոխել իր շապիկը, քանի որ այդ արարքի մեջ ինքը քարոզչություն չի տեսնում, այլ պարզապես սատարում է իր ամուսնուն։ Համայնքի ղեկավարի երրորդ թեկնածուն՝ Նորաին Հակոբյանը, քննադատեց միջադեպը` ասելով որ տվյալ անձը այլ գյուղից գալու և նման իրավիճակ հրահրելու իրավունք չուներ։

Խոսելով իր թեկնածության մասին Նորաին Հակոբյանն ասաց, որ իր եղբոր նման ինքնաբացարկ կհայտարարեր այն դեպքում, եթե ՀՀԿ-ական Երվանդ Խաչատրյանը ինքնաբացարկ հայտարարեր։ Ըստ նրա՝ իր թեկնածությունը նպատակ ունի ձայները բաժանելու և Երվանդ Խաչատրյանի հաղթելու շանսերը պակասացնելու համար։

ընտրում է Նորաին Հակոբյանը

Հակոբյանը բացահայտ համակրանք հայտնեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ՝ նշելով, որ նրա համար պատրաստ է ամեն ինչի։ Հիշեցնենք, որ Արցախյան պատերազմի մասնակից, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արայիկ Խանդոյանը առաջադրել է իր թեկնածությունը Ծաղկահովտի համայնքի ղեկավարի պաշտոնի համար։

Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Արայիկ Խանդոյանը այժմ գտնվում է երկամսյա կալանքի տակ: Փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար: Սակայն Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Խանդոյանի կալանքի վերացման վերաբերյալ բողոքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter