Դիտորդ. «Տեղ համայնքում հանձնաժողովի անդամները շատ են ներս ու դուրս անում»
Սյունիքի մարզի Տեղ համայնքի 37/2 ընտրատեղամասում՝ նախկին Արավուս համայնքում, ընտրության մասնակիցների թիվը 120 է: 17:00-ի դրությամբ ընտրությունների մասնակցել է 95 բնակիչ:
217 բնակիչ ունեցող համայքում բնակիչները պասիվ են, իսկ հանձնաժողովի անդամները կարողանում են հանգիստ ընդմիջում կազմակերպել: Ընտրատեղամասում գտնվող դիտորդներից մեկը՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ից, նշեց, որ հանձնաժողովի անդամները շատ են ներս ու դուրս անում, իսկ ընտրատարածքի մուտքի մոտ կուտակումներ են լինում:
Վերջին մեկ ժամվա ընթացքում ոչ մի ընտրող չի եկել ընտրության:
Անահիտ Բաղդասարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել