Սպանդարյանում ընկերը ստորագրեց ընտրողի փոխարեն. գրանցամատյանում, սակայն, նշում չկատարվեց
Սյունիքի մարզի Սպանդարյան համայնքում 16.15-ի սահմաններում ընտրությանը մասնակցող անձի փոխարեն ստորագրեց նրա ընկերը: Սպանդարյանի 37-04 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարուժան Վարդանյանի վստահեցմամբ՝ ընտրողի երկու ձեռքերն էլ վնասված էին, եւ նա չէր կարող ինքնուրույն ստորագրել: Այս մասին, սակայն, գրանցամատյանում գրառում չկատարվեց:

Գրառում չկատարելու հանգամանքը հանձնաժողովի նախագահը պատճառաբանեց այսպես. «Ինչ որ ճիշտն է ՝ գուցե դրանում օրենքի խախտում էլ ենք անում, բայց քանի որ, կարելի է ասել, էական տարբերություն չտեսանք, դա կեղծիք չենք կարող համարել կամ պատասխանատվության հետեւանք, անձը ինքը խնդրեց եւ բոլորի ներկայությամբ… Դա եթե լիներ ինչ-որ մի բան, անպայման կարձանագրեինք»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տաթեւիկ Սարգսյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել