HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորած կնիքը, որ այդպես էլ չգտնվեց (տեսանյութ)

Դիանա Ղազարյան

Ինչպես արդեն հայտնել էինք,14/11 ընտրատեղամասի անդամներից Քնքուշ Բաբուխանյանի դրոշմակնքիը կորել էր եւ նա գնացել էր այն փնտրելու, որից 20 րոոպե անց վերադարձել՝ ասելով, որ գտել է այն, տանն էր թողել։

Իր այս հայտարարությունից հետո նրան խնդրեցինք ցույց տալ դրոշմակնիքը եւ իր առջեւ դրված թերթին կնքել։ Բաբախանյանը մեր եւ դիտորդի ներկայությամբ կնքեց թղթի վրա։ Այնուհետ, համեմատելով նրա դրոշմակնիքի կոդը եւ քարտուղարի մոտ գրանցված կոդը` պարզեցինք, որ դրանք տարբեր կնիքներ են։ Երբ տիկին Բաբախանյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, թե որտեղից է ձեռք բերել կնիքը, նա հանձնաժողովի նախագահի ներկայությամբ պատասխանեց, որ որեէ կնիք չի ունեցել։

Այնուհետ հանձնաժողովի նախագահ Ասատուր Հարությունյանին տեղեկացրեցինք, որ հանձնաժողովի անդամը քիչ առաջ մեզ նոր դրոշմակնիք ցույց տվեց, իսկ այժմ հայտնում է, որ դրոշմակնիք չունի։ Քնքուշ Բաբախանյանը հանձնաժողովի նախագահի ներկայությամբ հայտարարություն գրեց, որ ընտրատեղամասում կորցրել է կնիքը։ Ընտրատեղամասում գտնվող որոշ վստահված անձինք անընդհատ միջամտում էին` ասելով՝ դե, դեպք է, տեղի է ունեցել, եկ միայն հայտարարի, որ կորցրել է դրոշմակնիքը, որ խուսափենք ավելորդ աղմուկից:

Մի քանի անգամ հանձնաժողովի նախագահից հետաքրքրվեցինք՝ արդյոք ընտրատեղամաս չեն ժամանելու ոստիկաններ՝ դեպքի հանգամանքները պարզելու։ Որից հետո միայն նախագահը ընտրատեղամաս հրավիրեց Արագածոտնի մարզի ոստիկանության պետի տեղակալին, ով հայտնեց, որ իրավասու չէ խուզարկել Բաբախանյանի պայուսակը՝ դրոշմակնիք փնտրելով, եւ այս պարագայում միայն պետք է դեպքի մասին հայտնել տարածքային ընտրական հանձնաժողով եւ այնտեղից ցուցումներ ստանալ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter