HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օշականում մարդկանց ընտրության են բերում մեքենաներով

Արագածոտնի մարզի Օշական գյուղի երեք ընտրատեղամասերի մոտ առավոտից մեքենաների կուտակումներ կան, մարդկանց մեծամասնությունը ընտրությունների է գալիս մեքենաներով: 15/03 ընտրատեղամասի դիմաց ավտոլվացման կետ կա, պատճառաբանում են, թե մեքենաներն են բերում լվանալու, իսկ մյուս երկուսի մասին տեղյակ չեն:

Մեր տեղեկություններով՝ «լավության կարգով» համագյուղացիներին մեքենաներով բերում են ընտրության, անգամ նրանց, ում չեն ճանաչում:

Հիշեցնենք, որ Օշական գյուղի գյուղապետի թեկնածուները երեքն են' գործող նախագահ Արամ Ներսիսյանը, «Ալյանս» կուսակցությունից' Վերա Զաքարյանը և Օշականի մշակույթի տան տնօրեն Հայկ Հովհաննիսյանը:

Անուշ Ամիրբեկյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter