14/1-ում ընտրողների կեսը արդեն մասնակցել է քվեարկության
14/1 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սաթնիկ Գյուլնազարյանի փոխանցմամբ՝ 1624 ընտրողներից գրեթե 1000-ը արդեն մասնակցել են քվեարկության։ Նախագահը գոհ է ընտրությունների արդյունքից, ասում է՝ ակտիվ ընտրություններ են անցել։ Սակայն առանձնացրեց օրվա ընթացքում տեղի ունեցած երկու միջադեպ. «Այլ ընտրատարածքում գրանցված վստահված անձանցից մեկը քվեախցիկում օգնում էր հորը քվեարկել, սա մի փոքր անախորժություն առաջացրեց հանձնաժողովի անդամների եւ այդ վսհատված անձի միջեւ։ Իսկ մյուս միջադեպին մի կին ու տղա եկան ընտրատեղամաս, տղան ներկայացավ որպես կնոջ թոռ, գրանցեցինք, որ օգներ կնոջը քվեարկել, սակայն քվեախցիկում վեճ ծագեց նրանց միջեւ, կինը պատռեց քվեաթերթիկը եւ ասաց, որ չի ճանաչում այդ տղային»։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել