Էջմիածինցիները չեն շտապում քաղաքապետ ընտրելու
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 19/18 ընտրատեղամասի ընտրողները չեն շտապում ընտրությունների գալ. այստեղ ընտրողների հոսքը բավականին պասիվ է:
Ընտրությունների ավարտին մնացել է 10 րոպեից էլ քիչ ժամանակ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Կամավոսյանն ասում է, որ այստեղ ամբողջ օրն է պասիվույթւոն նկատվել: Նրա խոսքով` ընտրողների շարժը սկսվել է 16:00-ից հետո: Ժամը 17:00-ի դրությամբ` մոտ 50 ընտրող է եկել ընտրատեղամաս:
Հանձնաժողովի նախագահը հաշվեց, որ մինչև 19:00-ն այդ թիվը հասել է 630-ի: Ընտրատարածքում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 1843 քաղաքացի: Ստացվում է, որ տեղամասում ընտրությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 34%-ը: Նշենք, որ 19:00-ից հետո ընտրողների հոսքն էլ ավելի նվազեց:
Նկատենք, որ տարեց մի կին իր ընտրությունը կատարելուց հետո մոտեցավ հանձնաժողովի նախագահին և գաղտնի, բայց լսելի կերպով ասաց. «Կարենին կասես` իրեն եմ ընտրել»:
Մոտ 1 ժամ առաջ ընտրատեղամասում լամպերը փոխել են, և հաճախակի տատանումներ են լինում: Մնում է հուսալ, որ չեն լինի հոսանքի անջատումներ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ:
Նման պատկեր է Էջմիածնի մյուս տեղամասերում ևս: 19/10 ընտրատեղամասից «Հետք»-ի թղթակիցը հայտնում է, որ ընտրությունների ավարտին մոտ դրանց մասնակցել է տեղամասում գրանցված 1872 ընտրողից 687-ը, ինչը կազմում է ընդհանուրի 37%-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել