
«Պիտի քանդեն գյուղերը, որ նոր ներդրում անե՞ն»,- ասում է արավուսցի Նորայր Ջհանգիրյանը
«Անկախություն ձեռք բերելուց հետո սեփականաշնորհումը և այսօր գյուղերի միացումը ամենասխալ որոշումներն են: Մի ներկայացուցիչը չի կարա գյուղ ներկայացնի»,- նշում է նախկին Արավուս համայնքի բնակիչ Նորայր Ջհանգիրյանը, որը թղթի վրա գրել էր իր սրտի խոսքն ու որոշել քվեաթերթիկների հետ դա էլ գցել քվեատուփ: Նրան զարմացնում է այն միտքը, որ խոշորացումից հետո ներդրումներ կարվեն: «Ի՞նչ ա, պիտի քանդեն գյուղերը, որ նոր ներդրում անե՞ն»,- հարցնում է նա:
Լուսիկ Ղազարյանն էլ շեշտում է, որ բնակիչների կարծիքը հաշվի առնող չկա. «Վերևները որ անում ա մի պան, չես կարա դեմ լինես»:
Նախկին Տեղ համայնքից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող Արավուսում ամենահրատապ լուծում պահանջող խնդիրը ճանապարհներն են. անբարեկարգ ու կիսաքանդ վիճակում գտվող ճանապարհները վտանգավոր են ու ամեն պահ կարող են փլվել:
Արավուսի սեփական եկամուտները կազմում են շուրջ 700 հազար դրամ, իսկ պետական դոտացիան 3,5 մլն դրամ էր, որով միայն համայնքապետարանի 4 աշխատակիցների աշխատավարձն էր վճարվում: Այսինքն՝ որոշ առումով այս խոշորացումը կարող է նաև շահեկան լինել նախկին Արավուս համայնքի համար:
Անահիտ Բաղդասարյան
Մեկնաբանել