HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատի մարզպետ. «Արտառոց, լուրջ խախտում չկա»

Քիչ առաջ որդու հետ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի 16/1 ընտրատեղամաս էր եկել մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությանը մասնակցելուց հետո մարզպետը «Հետքի» թղթակցի հետ զրույցում ասաց, որ դրական ակնկալիքներ ունի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից։

«Այսօր մարզի 64 համայնքներում ունենք ընտրություններ, որից մեկն էլ Խարբերդն է։ Ես էլ Խարբերդի ընտրողներից եմ։ Կուզեմ, որ իմ ժողովրդի կամքը հաղթի ոնց ժողովուրդը որոշի, այդպես էլ լինի»,- նշեց Ռուբիկ Աբրահամյանը։

Մեր այն հարցին, թե ինչ բողոքներ է լսել այսօր ընտրություններից, մարզպետը պատասխանեց «Մի երկու տեղ, դե բնական է, ինչ-որ բաներ կան, թեթև։ Հրապարակել են, հիմա նայում ենք, լուրջ բաներ չունենք մարզում։ Կարող է պատահել ինչ-որ մի վիճաբանություն, օրինակ՝ հերթ ենք կանգնել այդ պահին, օրինակ՝ Կանաչուտում թեթև խնդիր է եղել, հիմա այդ հարցերը լրիվ ուսումնասիրվում են, արտառոց լուրջ բան չկա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ սահմանված կարգով ընտրական գործընթացները ընթանան»։

Աննա Կարապետյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter