
Արաքս գյուղում ընտրողների կեսից ավելին մասնակցել է ընտրությանը
Արմավիրի մարզի Արաքս համայնքում ավագանու և համայնքի ղեկավարի ընտրությունների ընթացքում ժամը 19.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 740 ընտրող ՝ 1318-ից:
Հանձնաժողովի նախագահ Էգգար Այվազյանը հայտնում է, որ այս ընթացքում ընտրախախտումներ չեն արձանագրվել:
40 ընտրող չի կարողացել ինքնուրույն ընտրել: Հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ գրանցամատյանում բոլոր օգնողներին գրանցել են:
Հիշեցնենք, որ Արաքս համայնքի ղեկավարի համար պայքարում են 5 ինքնաառաջադրված թեկնածուներ Գրիգորյան Վարդանը, Հովհաննիսյան Գևորգը, Մելոյան Մամիկոնը, Միքայելյան Ավագը և Տոնոյան Ռազմիկը: Ավագանու անդամ դառնալու համար առաջադրված թեկնածուների թիվը 15-ն է, որոնցից միայն 7-ը կընտրվի:
Ամալյա Մարգարյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել