
Ռիվերֆեստ 2016 (լուսանկարներ)
Նարեկ Ալեքսանյան
Գետամեջ գյուղում անցկացվեց Ռիվերֆեստ 2016-ը: Ավանդական դարձած այս փառատոնը բարեգործական է. համերգից գոյացած հասույթով փառատոնի կազմակերպիչները վերանորոգում են գյուղի դպրոցը: Առաջին Ռիվերֆեստը 2013 թ.-ին էր, նախաձեռնության հեղինակները Անժելա և Սարո Հասասյաններն են: Մինչ այժմ Ռիվերֆեստի տոմսերի վաճառքից ստացված գումարով Գետամեջի դպրոցում փոխվել են պատուհաններ, ձեռք են բերվել աթոռներ ու սեղաններ, գյուղում կառուցվել է հանրային խաղահրապարակ: Այս տարի նախատեսվում է ստեղծել ջեռուցման համակարգ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել