HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը պարգևատրման հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պարգևատրման մի քանի հրամանագրեր է ստորագրել.

«2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում տարած փայլուն հաղթանակի և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Գևորգի Ալեքսանյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»1-ին աստիճանի շքանշանով:

 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և Հայաստանն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու համար հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Էդիկի Հարությունյանին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Հովհաննես Սերյոժայի Սոֆոյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիա-կան խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդ Գոռ Տիգրանի Մինասյանին պարգևատրել «Հայրենի-քին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային օլիմպիական խաղերում փայլուն մրցելույթի և հայրենիքի մարզական պատիվը բարձր պահելու համար ծանրորդ Սիմոն Գևորգի Մարտիրոսյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ Փաշիկ Հարությունի Ալավերդյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Սամվել Կարլենի Գևորգյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի հա-մայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ռաֆիկի Ալեքսանյանին պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչ Լևոն Արսենի Ջուլֆալակյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի մարզիչ Հակոբ Լեռնիկի Փիլոսյանին պարգևատրել Երախտագիտության մեդալով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter