
Կաքավաձորում ավագանու կազմը գրեթե ամբողջությամբ փոխվել է
Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում հայտնի է դարձել նոր ավագանու կազմը: Հիշեցնենք, որ ավագանու անդամի 5 տեղի համար պայքարում էր 7 թեկնածու: Նոր ավագանին ունի հետեւյալ կազմը՝ Անդրանիկ Վարդանյան, Ավետիս Մինասյան, Արտակ Խաչատրյան, Գեւորգ Մխիթարյան, Վաղարշակ Մուրադյան: Զաքարե Խաչատրյանն ու Անաստաս Խաչատրյանը չեն կարողացել մտնել ավագանու կազմ:
Հատկանշական է, որ ավագանու կազմն այս համայնքում գրեթե ամբողջությամբ փոխվել է: Նախորդ կազմից պայքարի մեջ էին միայն Ավետիս Մինասյանն ու Զաքարե Խաչատրյանը, որոնցից առաջինը վերընտրվել է, իսկ երկրորդը չի կարողացել բավարար ձայներ հավաքել:
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել