
Ուջանի ավագանու 9 անդամներից 5-ը նախորդ կազմից են
Ուջանում ավարտվել է ավագանու անդամների ընտրության ձայների հաշվարկը: Հիշեցնենք, որ այս գյուղում երկու տեղամաս կա: Ընդհանուր ձայներով 9 հոգուց կազմված նոր ավագանին ձեւավորել են Էդգար Աբրահամյանը, Հակոբ Երիցյանը, Արթուր Խաչատրյանը, Սամվել Հայրապետյանը, Հայդին Հարոյանը, Արթուր Հարությունյանը, Նվեր Մելքոնյանը, Վաչիկ Մուրադյանը, Տիգրան Սահակյանը: Ընտրությանը մասնակցում էր 13 թեկնածու:
Վերը նշվածներից վերընտրվել են 5-ը՝ Երիցյանը, Հայրապետյանը, Հարոյանը, Հարությունյանը, Մուրադյանը: Մյուսները նոր անդամներ են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել