
Էջմիածնում Կարեն Գրիգորյանը ձայների ճնշող մեծամասնությամբ վերընտրվել է
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
Երեկ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում ՏԻՄ ընտրություններ էին: Ընտրությունների արդյունքների ամփոփմամբ պարզ դարձավ, որ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթել է:
Նրա օգտին էր քվեարկել 10 հազար 587 ընտրող:
Նրա մրցակիցներից Արթուր Թումանյանը ստացել էր 3 հազար 651 քվե: Իսկ Արթուր Խաչատրյանն էլ հավաքել էր 504 ձայն:
Ըստ ԿԸՀ կայքի՝ Էջմիածնում քվեարկելու իրավունք ունեին 44 հազար 489 մարդ, որոնցից ընտրությանն էին մասնակցել 16 հազար 45-ը: Անվավեր է ճանաչվել հազար 192 քվեաթերթիկ:
Լուսանկարը՝ Էջմիածնի քաղաքապետարանի կայքից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել