
Սերժ Սարգսյանը նոր նախարարներ է նշանակել
Նախագահի այսօրվա հրամանագրերով` Վահան Մարտիրոսյանը նշանակել տրանսպորտի և կապի, Իգնատի Առաքելյանը` գյուղատնտեսության, Աշոտ Մանուկյանը` էներգետիկայի և բնական պաշարների, Վարդան Արամյանը` ֆինանսների նախարար` ազատվելով նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, Դավիթ Հարությունյանը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Ալեքսան Հարությունյանը` նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել