
Ակնթարթ: Մայդա Շավակի ճեպանկարների ցուցահանդես
240 դիմանկարները և մի քանի կիլոմետր բնատեսարանները Մայդա Շավակի ճեպանկարներն են ։ Անշուշտ, ձեզ ծանոթ կթվան նրա վրձինի տակից դուրս «թռած» թե՛ դեմքերը, թե՛ տեսարանները։ Մայդա Շավակը ապրում է և աշխատում է Փարիզում, բայց երբեմն նա «չվում Է» Հայաստան։ Այս տարի ամռանը նա աշխատեց Աշտարակում։ Ավելի շատ նկարներ կան այստեղ` www.maidachavak.com
Ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 5-ը, 2016թ.: Բացումը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 6-ին:
Երևան, Աբովյան 12, երկրորդ հարկ
ԴԱԼԱՆ ՑՈՒՑԱՍՐԱՀ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել