
Մահացած է հայտնաբերվել Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուի որդին
Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց, որ այսօր ժամը 13:20-ի սահմաններում ծայրահեղ ծանր վիճակում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Արշակ Գրիգորյանը, ում մահը գրանցվել է 13:30-ին:
Արշակ Գրիգորյանը Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրություններում Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից առաջադրված, Գյումրու Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի չորրորդ զավակն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել