HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան 4 բուհերում մոնիտորինգ է իրականացվում

Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի պետական տնտեսագիտական, Վանաձորի պետական և Գորիսի պետական համալսարաններում ՏԵՄՊՈՒՍ-ի MAHATMA ծրագրի շրջանակներում «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի մոնիտորինգ է իրականացվում: Այս մասին տեղեկացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Ըստ հաղորդագրության` մոնիտորինգի նպատակն է տեղում ծանոթանալ 2015թ. իրականացված ծրագրային փորձաքննության արդյունքում առկա թերությունների վերացման ուղղությամբ մատուցված խորհրդատվությունների իրականացման ընթացքին:

Մոնիտորինգային խմբում ընդգրկված են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Հիմնադրամի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը, ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը, Վրաստանի Սևծովյան միջազգային համալսարանից  փորձագետ Գոդերձի Բուչաշվիլին,  ՄԹ. Միդլսեքս համալսարանից փորձագետներ  Ջորջ Դաֆոուլասը և  Քրիստիանո Մայան:

Մոնիտորինգի ընթացքում խումբը հանդիպումներ է ունենում բուհերում կրթական ծրագրի պատասխանատուների, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների և շրջանավարտների հետ, ինչպես նաև  ուսումնասիրում է փաստաթղթերը:

Հայաստանյան բուհերում մոնիտորինգն ավարտելուց հետո խումբն ուսումնասիրություն կիրականացնի նաև ծրագրի շահակից վրաստանյան 4 բուհերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter