HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՕԵԿ-ական պատգամավորներն առաջարկում են նորաստեղծ ընտանիքներին հատկացնել միանվագ դրամական օգնություն

ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը և Հովհաննես Մարգարյանը օրենքի նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում են միանվագ դրամական օգնություն հատկացնել նորաստեղծ ընտանիքներին:

«Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրանադրելու մասին» ՀՀ օրենքի նախագծով պատգամավորներն առաջարկում են նորաստեղծ, այն է՝ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, առաջին անգամ ամուսնացող տղամարդու և կնոջ ամուսնությունը գրանցելու օրվանից մինչեւ 1 տարի ժամկետը ստեղծված ընտանիքներին հատկացնել միանվագ դրամական օգնություն, որի չափը չի կարող պակաս լինել 300,000 դրամից:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ծնելիության ցածր մակարդակը, որը պայմանավորված է նաև ամուսնությունների թվի ցածր ցուցանիշով, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության դեմոգրաֆիական անվտանգության ապահովման խնդիրներից, անհրաժեշտություն է առաջացել պետության կողմից դրամական միջոցների տրամադրմամբ ՀՀ-ում խրախուսել ամուսնությունները և աջակցել նորաստեղծ ընտանիքներին»,-նախագիծը հիմնավորում են «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները:

Նրանց կարծիքով՝ օրենքը հնարավորություն կտա նորաստեղծ ընտանիքներին լուծել առաջնային անհրաժեշտության ծախսերից բխող ֆինանսական խնդիրները, ինչպես նաև կնպաստի Հայաստանում ժողովրդագրության և ծնելիության հետ կապված որոշակի խնդիրների լուծմանը:

Մեկնաբանություններ (2)

Անահիտ
Լավ գաղափար է հիմա գործումե այս ծրագիրը
Anahit
Շատ լավ գաղափար է եթե իրագորցեք ակնհայտ փոփոխություններ կնկատեք ես իմ աըաջնեկնեմ ունենալու շուտով սակայն պայմաններ եւ հնարավորություն չունենալու պատճառով երկրորդի մասին չեմել մտացում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter