«Իմ ձեռքից ինչ եկել է, ես իմ ժողովրդի համար միշտ արել եմ». Վանաձորի ավագանու թեկնածու
Գայանե Սարգսյան
«Հետքի» հարցերին պատասխանում է «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու թեկնածու, Վանաձորի վերջին գումարման ավագանու անդամ Արկադի Փելեշյանը:
-Պարեն Փելեշյան, նախընտրական ի՞նչ ծրագրերով եք ներկայանում վանաձորցիներին:
-Պետք է տանիքները վերանորոգվի, ճանապարհները ասֆալտապատվի, խաղահրապարակներ կառուցվի բոլոր բակերում: Ուրիշ քաղաքներում մանկապարտեզներ կան անվճար, մեր քաղաքում չկան: Պետք է աշխատենք, որ մեր քաղաքում էլ դրանք անվճար լինեն:
-Որո՞նք եք համարում Վանաձորի երեք հիմնական խնդիրները:
-Հիմնական խնդիրներն են ասֆալսատապատումը, տանիքների վերանորոգումը, խաղահրապարակաների կառուցումը, աշխատատեղերը:
-Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում այդ խնդիրների լուծումը:
-Ընտրվելու դեպքում պետք է ամեն ինչ, ինչ իմ ձեռքից գա, անեմ, նաև դրսից ծրագրեր բերելու միջոցով…
-Որքանո՞վ է համայնքային բյուջեն բավարար քաղաքի հիմնախնդիրները լուծելու համար:
-Համայնքային բյուջեն քիչ է քաղաքի խնդիրները լուծելու համար: Մեզ ծրագրեր են պետք առաջնահերթ: Բյուջեն չի բավարարի, որ մենք շատ կարճ ժամանակում մեր քաղաքի խնդիրները լուծենք:
-Իսկ քաղաքի զարգացման համար ներդրումային ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրականացնել:
-Դրսից բերվող ծրագրեր: Ճոպանուղին ենք զարգացնելու: Պետք է այնպես անենք, որ ճոպանուղին վերանորոգվի, աշխատի: Աշխատատեղեր պետք է ստեղծվեն մեր քաղաքի համար, բիզնեսի համար նպաստավոր պամաններ պետք է ստեղծենք:
-Ինչո՞ւ պետք է վանաձորցին ընտրի հենց Ձեզ ու Ձեր կուսակցությանը:
-Որովհետև իմ ձեռքից ինչ եկել է, ես իմ ժողովրդի համար միշտ արել եմ: Ինձ վստահում են, ես ոչ մեկին չեմ խաբել, ինչ իմ ձեռքից եկել է, ես արել եմ, դրա համար էլ ինձ վստահում են ու հուսով եմ, որ ինձ կընտրեն:
Կուսակցությունն ունի մեծ կապեր և մեծ հնարավորություններ, կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն ունի մեծ կապեր, աշխատել է տարբեր պաշտոններում ու իր հնարավորությունները ավելի մեծ են: Ես գտնում եմ, որ այս կուսակցության հետ հնարավոր է քաղաքի զարգացման ծրագիրն իրականացնել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել