
«Գանձասար-Կապան»-«Էրեբունի» հանդիպումը հետաձգվել է. Մրցավարները վթարի են ենթարկվել
Այսօր 1/4 եզրափակիչ հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի գավաթի 2016/2017 թթ․ խաղարկությունը։
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է ֆեդերացիայի մրցավարական բաժինը, հանդիպումներից մեկը՝ «Գանձասար-Կապան»-«Էրեբունի» խաղը հետաձգվել է անորոշ ժամկետով, քանի որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երևան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի:
Մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։ Ավտոմեքենայի մեջ եղել են Գևորգ Եղոյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Արմեն Խաչատրյանը։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանցից երկուսն ունեն վիրահատական միջամտության կարիք։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել