HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու նոր նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին

2016 թվականի սեպտեմբերի 21-ին «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ  դրեց 2 նամականիշ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Մարման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ՀՀ Նախագահի նստավայրում: Մարումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նամականիշերը ունեն 200 և 300 ՀՀ դրամ անվանական արժեք, տպագրվել են Ֆրանսիայում՝ Կարտոր տպարանում:

200 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված են «25 ամյակ» և «ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ» գրառումները, ինչպես նաև  Հայաստանի Հանրապետության ծածանվող եռագույն դրոշը կապույտ երկնքի խորապատկերին՝ խորհրդանշելով երկրի 25-ամյա անկախությունը և պետականությունը:   

300 դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «25 ամյակ» գրառումը, որը կազմված է Երևան քաղաքի պատկերների կոլլաժի տեսքով՝ ցույց տալով նորանկախ պետության զարգացումը այս 25 տարիների ընթացքում:

Նամականիշերի դիզայնի հեղինակներն են «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Վահագն Մկրտչյանը և Դավիթ Դովլաթյանը:

Թողարկման օրը՝ 21 սեպտեմբեր, 2016թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Վահագն Մկրտչյան

Անվանագինը՝ 200դր

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 50,000

Թողարկման օրը՝ 21 սեպտեմբեր, 2016թ.

Դիզայնը՝ Խուան Պաբլո Գեչիջյան, Դավիթ Դովլաթյան

Անվանագինը՝ 300դր

Տպարանը՝ Cartor, Ֆրանսիա

Չափսերը՝ 30,0 x 40,0 մմ

Տպաքանակը՝ 50,000

 

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ

Գ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter