HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաղը կմեկնարկի «Թվապատում 2016» միջոցառումների շարքը

Սեպտեմբերի 23-24-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կանցկացվի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում 2016» միջոցառումների շարքը՝ բաղկացած թվային միջավայրում ստեղծվող լրագրողական պատմություններին նվիրված կոնֆերանսից և մրցույթից:

«Թվապատում» կոնֆերանսն անցկացվում է երկրորդ անգամ: Այս տարի նույնպես կոնֆերանսի հյուրերն են միջազգային ու տեղացի մասնագետներ, որոնք զեկույցների ու գործնական դասերի միջոցով կներկայացնեն լրագրողական բովանդակության ստեղծման ժամանակակից փորձը, մեդիայի նոր ձևաչափերն ու գործիքները, միջազգային ու տեղական դաշտի միտումներն ու ձեռքբերումները:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտնում է, որ «Թվապատում 2016»-ի հիմնական թեմաներն են հետաքննական լրագրությունը, հակամարտությունների լուսաբանումը, մեդիայի նոր գործիքներն ու միտումները:

Երկօրյա կոնֆերանսին կհաջորդի «Թվապատում 2016. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը։ 

2015թ-ին մրցանակի արժանացած հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter