HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում հաշվառված գործատուի մոտ աշխատող ՀՀ քաղաքացիները մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան

Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստ (ամսական 18000 դրամ) կարող են ստանալ նաև Լեռնային Ղարաբաղում հաշվառված գործատուի մոտ աշխատող ՀՀ քաղաքացիները։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այս մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ:

«Որոշմամբ սահմանվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված գործատուի մոտ աշխատող` խնամքի արձակուրդում գտնվող անձին խնամքի նպաստ է նշանակվում բացառապես այն դեպքում, երբ ծնողը և երեխան բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և, երբ ծնողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում  խնամքի նպաստ չի նշանակվել:

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է նպաստ նշանակող մարմինը: Այդպիսով քաղաքացին ազատվում է փաստաթուղթ ներկայացնելու պարտավորությունից:

Հաշվի առնելով տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ ժամկետները՝ խնամքի նպաստ  նշանակելու վերաբերյալ որոշումը կկայացվի 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված դիմումի հիման վրա (այդ թվում՝ այն դեպքում, երբ դիմումը մերժվել է) նշված անձին նշանակվում է խնամքի նպաստ՝ անկախ կրկին դիմելու հանգամանքից,  Լեռնային Ղարաբաղի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված` խնամքի արձակուրդում գտնվելու և խնամքի նպաստ չնշանակվելու վերաբերյալ տեղեկատվության հիման վրա: Այս դեպքում խնամքի նպաստ նշանակելու դիմումը ներկայացնելու օր է համարվում մինչև որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացրած դիմումը ներկայացնելու օրը, իսկ խնամքի նպաստի չվճարված գումարները վճարվում են ամբողջությամբ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter