HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապաքրեականացվել են մաքսանենգությանն առչվող մի քանի դրույթներ

Հունիսի 25-ին ուժի մեջ են մտել օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնցով ապաքրեականացվել են մաքսանենգությանն առչվող որոշ դրույթներ:

Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքով ապաքրեականացվել են ապրանքների մաքսանենգությունը և ոչ խոշոր չափերով արգելանքի տակ գտնվող կամ բռնագրավման ենթակա գույքը վատնելու, օտարելու, թաքցնելու կամ ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելու դրույթները:

Վերանայվել է «մաքսանենգության» սահմանումը: Ինչպես հայտնում է պետեկամուտների կոմիտեն` օրենսդրական փոփոխությամբ ապրանքային մաքսանենգությունն՝ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, մաքսային և այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելով կամ ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելով, ոչ իր անվամբ հայտարարագրելով խոշոր չափերի` մեկ միլիոն ՀՀ դրամի կամ ակցիզային դրոշմանիշով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված երկու հարյուր հազար ՀՀ դրամի և ավելի ապրանքների տեղափոխումը ՀՀ մաքսային սահմանով, այլևս հանցագործություն չի համարվում և նման արարքների համար նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter