HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Փողերը ետ տալու ժամանակը

Կենտրոն համայնքի գլխավոր ճարտարապետ Վարդգես Խոջասարյանը թաղապետ Գագիկ Բեգլարյանի հրամանով ուղարկվել է արձակուրդի: Արձակուրդից վերադառնալուց հետո ամենայն հավանականությամբ նա կազատվի աշխատանքից: Վ. Խոջասարյանը Գագիկ Բերգլարյանի հրավերով է եկել Կենտրոն համայնք: Մինչ այդ նա քաղաքաշինության նախարարության վերահսկողության վարչության պետն էր: Քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումների արդյունքում պարզել է, որ Կենտրոնի գլխավոր ճարտարապետը ապօրինի շինարարությունների թույլտվություններ է տվել: Իսկ թե նման թույլտվությունները ինչպես են տրվում Հայաստանում, բոլորին հայտնի է:

Վ. Խոջասարյանի թույլտվությամբ կառուցված առնվազն վեց ապօրինի շինություններ պետք է քանդվեն: Թե ինչքան փող է վերցրել Կենտրոնի համայնքի գլխավոր ճարտարապետը, հայտնի է միայն իրեն եւ այդ կառույցների տերերին: Իսկ տերերը անշուշտ ետ են պահանջելու իրենց տված փողերը: Խոջասարյանի համար եկել է փողերը ետ տալու ժամանակը:Ահա այդ կառույցներից մեկը` Գումի շուկայի հարեւանությամբ` Ձավարյան փողոցի վրա` ուղիղ մայթի մեջտեղը: Իսկ հայրենի կառավարությունը եւ ազգային ժողովը շարունակում են ջանք ու եռանդ չխնայել կոռուպցիայի գեթ մի փաստ հայտնաբերելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter