HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շիրակ կենտրոն»-ը դիմել է կառավարությանը` պետեկամուտների կոմիտեի պահանջը չեղարկելու հարցով

Օգոստոսի վերջին «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն պետեկամուտների կոմիտեից մոտ 5 մլն դրամ եկամտային հարկ վճարելու պահանջով գրություն էր ստացել: Կոմիտեն հայտնել էր, որ ֆիզիկական անձանցից ձեռք բերված բնակարանների համար կենտրոնից եկամտային հարկ չի պահվել: Կազմակերպությունը պատասխանել էր, որ այդ բնակարանները ձեռք են բերվել Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար. կենտրոնը միայն գրանցել է դրանք իր անունով` հովանավորների պահանջով, և որևէ եկամուտ չի ունեցել: Միաժամանակ, կազմակերպությունը դրամահավաք էր կազմակերպել` գումարը հավաքելու համար:

Այսօր «Շիրակ կենտրոն»-ը մեկ այլ հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ դրամահավաքին արձագանքողներ են եղել, իսկ կենտրոնը նամակ է ուղարկել նաև կառավարության ղեկավար Կարեն Կարապետանին` տույժ ու տուգանքները զիջելու ակնկալիքով:

«Միաժամանակ «Շիրակ կենտրոնը» որոշել է, եթե այնուամենայնիվ անօթևան ընտանիքներին նվիրած բնակարանների համար առաջացած հարկային բեռը զիջվի ՀՀ վարչապետի միջնորդությամբ, ապա հանգանակված գումարով կգնվի ևս մեկ բնակարան ու կնվիրաբերվի բազմազավակ որևէ ընտանիքի, իսկ գումարի բավարարելու պարագայում նաև ձմռան վառելափայտ ձեռք կբերվի ու կբաժանվի անօթևան ընտանիքներին»,- հայտնում է կենտրոնը:

Միաժամանակ  «Շիրակ կենտրոնը» որոշել է, եթե այնուամենայնիվ անօթևան ընտանիքներին նվիրած բնակարանների համար  առաջացած հարկային բեռը զիջվի ՀՀ վարչապետի միջնորդությամբ, ապա հանգանակված գումարով կգնվի ևս մեկ բնակարան ու կնվիրաբերվի բազմազավակ որևէ ընտանիքի, իսկ գումարի բավարարելու պարագայում նաև ձմռան վառելափայտ ձեռք կբերվի ու կբաժանվի անօթևան ընտանիքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter