HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կարեն Կարապետյան. «Ունենք հզորությունների ավելցուկ, որն անպայման պետք է օգտագործենք»

Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարությունում նորանշանակ նախարարներին ներկայացրել է իր՝ նոր ձևավորվող կառավարությունից սպասվող ակնկալիքներն ու դրանց վերաբերյալ ցուցումներ տվել։

Մասնավորապես՝ վարչապետը հայտնել է, որ նորանշանակ նախարարներից ակնկալում է բավականին ագրեսիվ հայեցակարգ՝ ռեգիոնալ համագործակցության ոլորտում։ Վարչապետի դիտարկմամբ՝ «ապրում ենք բավականին բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, բայց, միևնույն ժամանակ, ռեգիոնալ համագործակցության ֆանտաստիկ մեծ հնարավորություններ ունենք»։

«Ունենք հզորությունների ավելցուկ, որն անպայման պետք է օգտագործենք։ Պետք է ակտիվ մասնակցել նոր սակագների ձևավորման մեթոդաբանությանը։ Գուցե մենք տնտեսագիտորեն որոշակի քայլերի գնանք, որոնք շատ մարդիկ չհասկանան, չընդունեն, բայց մենք խնդիր ունենք՝ կանգնել սոցիալապես անապահովների կողքին, մեր սակագնային քաղաքականությամբ ոգևորել և աջակցել որոշակի բիզնես ուղղությունների, որոնք կարող են զարգանալ, տալ ավելորդ արժեք»,- նշել է նա։

Վարչապետը գյուղատնտեսության նորանաշանակ նախարար Իգնատի Առաքելյանից ակնկալում է ներկայացնել գյուղատնտեսությունը զարգացնելու համալիր ծրագիր, որտեղ ներգրավված կլինեն բոլոր` զարգացման հեռանկար ունեցող սեկտորները։ Կարապետյանը նաև Առաքելյանին հորդորում է լինել մաքսիմալ բաց և հասանելի թե´ գյուղացու և թե´ գործարարի հետ, նրանց համար ստեղծել այնպիսի համակարգ, որով նրանք, պաշտոնատար անձանց դեմքով, կտեսնեն իրենց շահերի պաշտպանին, գյուղատնտեսության ոլորտի օմբուդսմենին։

«Գուցե նորովի նայենք՝ ոնց ենք մեր մակրոտնտեսական ցուցանիշները ապահովվում, դեպի ուր ենք ուզում գնանք»,- ասել է վարչապետը։

Իսկ ֆինանանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանին Կարապետյանը հրահանգել է համակարգային գնումները կազմակերպելու համար նոր առաջարկներ անել, քանի որ առկա բարդ և խճճված համակարգ։ Վարչապետը նաև ցանկացել է, որ հստակեցվեն, թե ինչ քայլեր են ձեռնարկվում՝ ֆինանսական հոսքերը արդյունավետ կառավարելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter