Պետական գույքի կառավարման վարչությունը ձեռք կբերի մարզահամերգային համալիրի գույքը
Պետական գույքի կառավարման վարչությունն ուղղակի վաճառքի ձևով ձեռք կբերի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականությունը հանդիսացող անշարժ և շարժական գույքը սնանկության գործով կառավարչից:
Որոշումն ընդունել է կառավարությունը, որի պաշտոնական կայքը որպես որոշման հիմնավորում ներկայացնում է մարզահամերգային համալիրի կանոնադրական գործառույթներն իրականացնելը և բնականոն գործունեությունն ապահովելը:
«Պետական գույքի առավել արդյունավետ կառավարման միասնական քաղաքականություն իրականացնելու, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի 2016թ.-ի երկրորդ կիսամյակում բյուջետային ֆինանսավորումն ապահովելու անհրաժեշտությամբ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Պետական գույքի կառավարման վարչության պետին առաջարկություններ ներկայացնել մարզահամերգային համալիրի կառավարման հետ կապված, որպեսզի այն ֆինանսական բեռ չլինի պետության համար»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել