Սերժ Սարգսյանը այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել «ԲՄՎ, Մինի և Ռոլլս-Ռոյս» ցուցասրահի բացման արարողությանը: Այս մասին գրված է նախագահի պաշտոնական կայքում:
Բացմանը ներկա են եղել նաև «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Պրինցես գրուպ» ընկերության նախագահ Ադել Ալմարզուքին, «ԲՄՎ գրուպ» ընկերության փոխնախագահ Թոմաս Ռինը, ընկերության վաճառքի տնօրեն Կոնրադ Բաումգարտները, ընկերության տարածաշրջանային տնօրեն Վիկտոր Էյզենբրաունը, «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբր Ալմարզուքին, «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ պաշտոնատար անձինք:
Սարգսյանը նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց և տարածաշրջանում ամենամեծ ցուցասրահում, ծանոթացել բացված աշխատատեղերին, կատարված ներդրումներին, ներկայացված նմուշներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել