ՊԵԿ-ը հայտնաբերել է ստվերում գործող գիշերային ակումբ
Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը հարկային դաշտը շրջանցել փորձողների նկատմամբ իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել է ստվերում գործող գիշերային ակումբ: ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժնի հաորդմամբ՝ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ստուգման արդյունքում պարզել են, որ ք.Երևան, Բագրևանդի 98 հասցեում ապրիլի 1-ից գործող «Ռայ» գիշերային ակումբը կազմակերպող տնտեսվարողը հարկային մարմին չի ներկայացրել գործունեության համար օրենքով սահմանված արտոնագիր՝ աշխատելով շրջանառության հարկի դաշտում: Փաստն արձանագրվել է, որի արդյունքում տնտեսվարողը տուգանվել է 3 մլն ՀՀ դրամով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել