Շնորհավորական ուղերձներ` Տարոն Մարգարյանին
Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Տարոն Մարգարյանին շնորհավորական ուղերձներ են հղել Հայաստանում հաատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, Երևանի բարեկամ և քույր քաղաքների քաղաքապետեր, քաղաքական ու հասարակական տարբեր կառույցների ղեկավարներ:
Տարոն Մարգարյանին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղաիյանը, ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունը, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Շվեցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլոնսկին: Տարոն Մարգարյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ֆրասախոս քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ Պիեր Բայեն:
Տարոն Մարգարյանին շնորհավորել են նաև Փարիզի քաղաքապետ Բերտրան Դըլանոեն, Կրասնոդարի քաղաքային դումայի նախագահ Վերա Գալուշկոն, Կարրարայի(Իտալիա) քաղաքապետ Անջելո Զուբբանին, Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը և շնորհավորական ուղերձներում համոզմունք հայտնել, որ Երևանի և բարեկամ քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները այսուհետ նույնպես կշարունակվեն և նոր հեռանկարներ կունենան: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել