
«Գազպրոմ Արմենիա» ընկերության խոսնակը նշանակվել է վարչապետի խորհրդական
Կարեն Կարապետյանը այսօր ընդունած որոշումով Շուշան Սարդարյանին նշանակել է իր խորհրդական` հասարակական հիմունքներով:
Մինչ այս` Շուշան Սարդարյանը զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և զանգվածային լրատվական միջոցների հետ կապերի ծառայության պետի պաշտոնը: 2011թ-ին, երբ Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետն էր, Սարդարյանը նշանակվել էր քաղաքապետի մամուլի քարտուղար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել