HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրախորհուրդը պատրաստակամ է շարունակել աջակցությունը կրթական բարեփոխումներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժերար Շտուդմանի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է, որ լինելով եվրոպական կրթական տարածքի մաս, ՀՀ կրթության համակարգում առաջնային է դիտարկվում  եվրոպական կառույցների հետ համագործակցության ընլայնումը: Նախարար Ա. Աշոտյանը, ներկայացնելով մեր երկրում կրթական բարեփոխումների ընթացքը, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից կրթական ոլորտը դիտարկվում է գերակա ուղղություն: Նախարարը շեշտել է, որ կրթական բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է:

«Կրթության գերակայությունը ամրագրված է մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրերում, օրենքներում և այլ փաստաթղթերում»,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը: Կրթական բարեփոխումների քաղաքականության համատեքստում կարևորվել են հատկապես բարձրագույն կրթության համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք պայմանավորված են  Բոլոնիայի գործընթացով: Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Բոլոնիայի գործընթացի Հայաստանի և Լեհաստանի համանախագահության ընթացքում իրականցված և նախատեսվող միջոցառումները:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժ. Շտուդմանը նշել է, որ  Եվրախորհուրդը պատրաստակամ է շարունակել  աջակցությունը Հայաստանում կրթական բարեփոխումների իրականցման գործին: Որպես կրթական բարեփոխումների բովանդակային բաղադրիչ’ կարևորվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը: Անդրադարձ է եղել նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում լրագրողական կրթության որակի բարելավմանը`  այն դիտարկելով  խոսքի ազատության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևոր խթան: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ 2012-2013 թվականների համագործակցության ծրագրի այլ ուղղություններ ևս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter