Դանիելուս Պիվորիունասին՝ բնապահպանության նախարարությունում
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է բնապահպանական ամենախոշոր «Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի» քարտուղարության ներկայացուցիչ Դանիելուս Պիվորիունասին: Վերջինս Հայաստան է ժամանել ԳԷՀ-ի ազգային համակարգող Արամ Հարությունյանի հրավերով:
Այցի նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետության համար մշակելու ԳԷՀ ներկայացվող ծրագրերի «Ազգային փաթեթը», որը հնարավորություն կտա դրամաշնորհային ծրագրերի ֆինանսավորում ստանալ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության, հողերի անապատացումը կանխելու, թունաքիմիկատների կառավարման և բնապահպանական այլ ծրագրերով:
Նախատեսվում են քննարկումներ նաև ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված «Գլոբալ Էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի», ԳԷՀ-ի ծրագրեր իրականացնող գործակալությունների, գիտական ինստիտուտների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Արամ Հարությունյանը, ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ժամանակ կարևորել է մեր երկրի համար բնապահպանական այն առաջնահերթությունները, որոնք միջազգային հանրության, մասնագիտացված ֆոնդերի աջակցության կարիքն ունեն, ինչպես նաև հույս հայտնեց, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ և կտան դրական արդյունք`ի նպաստ հայրենի բնության:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել