ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպմանը Ֆրանսուա Ռոշբլուանը կիսվել է առաջնագծից ստացած իր տպավորություններով և վստահեցրել, որ իրենք այսուհետ ևս ամեն ինչ անելու են Արցախի անկախության դե-յուրե ամրագրման համար:
Լևոն Մնացականյանը ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին
Սեպտեմբերի 26-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը բանակի շտաբում ընդունել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի հիմնադիր անդամ, Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանին և ֆրանսիական Սեն-Շամոն քաղաքի խորհրդի անդամ Էմանուել Մանդոնին:
Այնուհետև, հյուրերի խնդրանքով, բանակի հրամանատարն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող ներկայիս իրադրությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել