
Միջին Արևելքում զվարճանքի այգիներ հիմնած ընկերությունը ներդրումներ կանի Երևանում. քաղաքապետարան
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր հանդիպել է լիբանանյան «AZPro» ընկերության սեփականատեր Սայիդ Թաուկին:
«Մեր ընկերությունն իր գործունեությամբ հայտնի է զվարճանքների այգիների, խաղահրապարակների, ինչպես նաև բնակելի և առևտրային շենքերի շինարարության և զարգացման ոլորտներում։ Մենք կառուցում և շահագործում ենք զվարճանքի այգիներ Լիբանանում և Սաուդյան Արաբիայում, ինչպես նաև հիմնել ենք զվարճանքի այգիներ Միջին Արևելքում։ Որպես ոլորտի մասնագետ, կարող եմ վստահեցնել Ձեզ, պարոն քաղաքապետ, որ Երևանն իրոք զարգացման մեծ ներուժ ունի և մեր ընկերությունը հետաքրքրված է Երևանում ևս ծրագրեր իրականացնելու հարցում»,- քաղաքապետարանի հաղորդմամբ` ասել է Սաիդ Թաուկը:
Տարոն Մարգարյանը պատասխանել է, որ «առկա է փոխշահավետ համագործակցության պատրաստակամությունը», և առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախանշի համագործակցության համար հստակ ուղղություններ՝ քաղաքային տնտեսության համապատասխան ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Մեկնաբանել