
Վարչապետի դիմումն ու Հ. Առաքելյանի բաց նամակն ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն
ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դիմումը՝ քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները ուսումնասիրելու և հայտարարությունների համաձայն քրեական գործ հարուցելու մասին:
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ վարչապետի դիմումը, ինչպես նաեւ 2011 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացված քաղաքացի Հ.Առաքելյանի բաց նամակը (բովանդակությունը հեղինակը հրապարակել էր նոյեմբերի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ) այսօր ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նյութերի նախապատրաստմամբ ըստ էության ընթացքը լուծելու:
Դիմումին ու բաց նամակին կից ոստիկանություն է ուղարկվել նաեւ նոյեմբերի 18-ին ՀՀ արդարադատության նախարարությունում Հ.Առաքելյանի անունից ստացված ֆաքսը:
Մեկնաբանել