HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրած տարիների կեսը բանտում

Ամալյա Մարգարյան

Ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Մկրտչյանն իր 40-ամյակը կնշի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այդ մասին հայտնի դարձավ Մկրտչյանի պայմանական վաղաժամկետ ազատման բողոքի քննության ժամանակ:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, որովհետև գործով դատախազ Վահան Հարությունյանը Գլխավոր դատախազությունում ունեցած խորհրդակցության պատճառով չէր ներկայացել դատարան:

Մինչ ոստիկանները Մկրտչյանին դատարանի դահլիճից դուրս կուղեկցեին, Արթուրի հայրը խնդրեց նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրելյանին՝ թույլատրել, որպեսզի մայրը գրկախառնվի որդու հետ, շնորհավորելով վերջինիս 40-ամյակը: Արթուրի ծննդյան օրը վաղն է:

Հիշեցնենք, որ Արթուր Մկրտչյանը դատարանում վիճարկում է իր պայմանական վաղաժամկետ ազատման հարցը, որն արդեն երկրորդ անգամ մերժվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կողմից: Ամիսներ առաջ Մկրտչյանը դատարանում վիճարկում էր այն, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ը իր նկատմամբ չի կիրառել վաղաժակետ ազատում. հիմնական պատճառը դատապարտյալի մոտ հայտնաբերված բջջային հեռախոսներն էին:

Սակայն տույժի ժամկետը լրանալուց հետո «Նուբարաշենի» վարչական հանձնաժողովը նորից մերժման որոշում է կայացրել՝ չպատճառաբանելով, թե ինչու Արթուր Մկրտչյանին չեն ներկայացնում պայմանական ազատման: 

Մկրտչյանը և նրա շահերի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը դիմել են Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան, «Նուբարաշենի» վարչական հանձնաժողովի կայացրած որոշումը վերացնելու պահանջով:

Այս գործով հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 29-ին, որի ընթացքում դատախազը կներկայացնի իր դիրքորոշումը:

 

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Խեղճ տղա, Գագիկ Ջահանգիրյանի զոհը դարձար... այլանդակ չարդարադատություն 25-ամյա անկախ Հայաստանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter