HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ պարզաբանումը` զինծառայողի վրաերթի առթիվ

ՀՀ ՊՆ N զորամասից ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժին 2011թ. նոյեմբերի 20-ին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական անձանց կողմից վրաերթի է ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Սանթոյանը: 

ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնից ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնին 2011թ. նոյեմբերի 20-ին տրված հաղորդման համաձայն՝ նույն օրը նշված բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011թ. նոյեմբերի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Հ.Հարությունյանին տեսակցելու է եկել նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հարությունյանը, իր ընկերների հետ, որոնք ցանկացել են մուտք գործել զորամաս, և արդյունքում զորամասի զինծառայողների և քաղաքացիական անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի:

Ծեծկռտուքի ընթացքում զորամասի ժամկետային զինծառայողներ Գարուշ Վաղարշակյանը, Սամվել Խուդոյանը, Հարություն Սեդրակյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Քաղաքացիական անձինք փախուստի են դիմել, որի ընթացքում իրենց ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել ժամկետային զինծառայող Ա.Սանթոյանին, ով այնուհետև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց: Այնտեղից վերջինս տեղափոխվել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

 Ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաև քաղաքացի Հարություն Ռուբիկի Թորոսյանը, որը տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, իսկ այնուհետև «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ քաղաքացիական անձինք եղել են սպիտակ գույնի «Պորշ Կայեն» մակնիշի 07ՕՏ999 պետհամարանիշի և սև գույնի «ԲՄՎ» մակնիշի 07ՕՕ530 պետհամարանիշի ավտոմեքենաներով: Պարզվել է նաև, որ զինծառայող Ա.Սանթոյանին վրաերթի են ենթարկել նշված «ԲՄՎ» ավտոմեքենայով:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) և 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների նախնական արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 20-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Հայկ Հարությունյանը ընկերների հետ միասին «Պորշ Կայեն» մակնիշի 07ՕՏ999 պետհամարանիշի և սև գույնի երկու «ԲՄՎ» մակնիշի 07ՕՕ530 և 67ՕՏ999 պետհամարանիշի ավտոմեքենաներով, շուրջ 15 հոգով ուղևորվել է դեպի զորամաս:

Հասնելով զորամաս` Հայկ Հարությունյանը 4 անձանց հետ միասին, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նորակոչիկ եղբորը տեսնելու պատրվակով, մոտեցել է զորամասի հսկիչ-անցագրային կետին: Նրանք, չենթարկվելով վերակարգում ընդգրկված անձնակազմի, ինչպես նաև զորամասի պատասխանատու սպայի օրինական պահանջներին, փորձել են ներխուժել զորամասի տարածք, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նրանց և վերակարգում ընդգրկված անձնակազմի միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի:

Վիճաբանության ձայներից հսկիչ-անցագրային կետին են մոտեցել ավտոմեքենաներում գտնվող մյուս քաղաքացիական անձինք, ինչպես նաև զորամասի տարածքից՝ այլ զինծառայողներ: Ծեծկռտուքը տևել է շուրջ 10-15 րոպե, որից հետո քաղաքացիական անձինք վերը նշված մեքենաներով դիմել են փախուստի, և այդ ընթացքում «ԲՄՎ» մակնիշի 07 oo 530 պետհամարանիշի ավտոմեքենայով Արսեն Արիստակեսյանը վրաերթի է ենթարկել զինծառայողներ Ա.Սանթոյանին և Գ.Վաղարշակյանին:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել փախուստի դիմած քաղաքացիներից հինգը, ինչպես նաև հայտնաբերվել են «ԲՄՎ» մակնիշի երկու ավտոմեքենաներն ու «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան:

Քրեական գործով ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով կատարած հանցագործության կասկածանքով որպես կասկածյալ 2011թ. նոյեմբերի 21-ին ձերբակալվել է քաղաքացի Արսեն Վարդանի Արիստակեսյանը:

Համապատասխան որոնողական միջոցառումներ են իրականացվում միջադեպին մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Քրեական գործով նշանակվել է դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական, ինչպես նաև դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ:  

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ (1)

hay_mard
joghovurd jan chnayats chem ardaratsnum ays ararke, bayts chemel karogh asel vor -vay es inch xaytarakutyunna. inch imanas nerse incha eghel? mi gutse zinvori prkutyan kanchna 15 hogu tarel tesaktsutyan? ev migutse aveli lava ssents kan vaghe evs mek hodvats kardaink tsetsvats, ev hogegane xaxdvats zinvori masin. Banak unenk - ashxare chuni, mi hat zoramasov 15 hogu harts chen karoghatsel lutsel, mi hatel vraert en eghel. pashpanenk pashtpannerin joghovurd jan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter