
ԱԺ 14 պատգամավորների ստորագրությամբ դիմում է հանձնվել Քննչական կոմիտեին
Այսօր ժամը 14:00-ին ՀՀ Քննչական կոմիտե է ուղարկվել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնությամբ ԱԺ 14 պատգամավորների կողմից ստորագրված՝ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը: Դիմումի տակ ստորագրել են Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Թևան Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը, Վահան Կարապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հեղինե Բիշարյանը եւ Լևոն Դոխոլյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել