HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամենակարևորն արվեստում չափի զգացումն է» խորագրով Անդրանիկ Քեշիշյանի լուսանկարների ցուցահանդեսը

Նոյեմբերի 24-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի կենտրոնում (Վարդանանց 16/1) տեղի կունենա Անդրանիկ Քեշիշյանի լուսանկարների ցուցահանդեսը` «Ամենակարևորն արվեստում չափի զգացումն է» խորագրով:

29-ամյա հեռուստաօպերատորի աշխատանքներն առանձնահատուկ են նրանով, որ նախապես մտածված սյուժե ունեն, նատյուրմորտներ են, որոնցում առկա են նուրբ և կոպիտ առարկաների համադրություններ, այլախոհություն, իրեր, որոնք առանձին վերցված այլ իմաստ ունեն, սակայն լուսանկարներում բոլորովին այլ միտք են արտահայտում: Առօրյայում գործածական և առանձնակի գեղեցկություն չունեցող առարկաները լուսային խաղի և հատուկ (ոչ համակարգչային) էֆեկտների արդյունքում յուրահատուկ հետաքրքրություն և գեղեցկություն են ստանում:

Անդրանիկ Քեշիշյանը, ով լուսանկարչությամբ զբաղվում է 15 տարի, երկար տարիներ Մոսկվայում բնակվելուց հետո 2011 թ-ին տեղափոխվել է Հայաստան՝ նպատակ ունենալով շարունակել հետագա ստեղծագործական կյանքն այստեղ: Սա նրա առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում:

Ցուցահանդեսում կներկայացվեն ոչ միայն հեղինակի ստեղծագործությունները, այլև դրանց ստեղծման ընթացքը, նկարահանման գործընթացը:

Հետևյալ կայքում կարող եք դիտել Անդրանիկ Քեշիշյանի նկարները` http://Andranik.photodom.com:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter