HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողն ու լուրերի բաժնի կոորդինատորը ենթարկվել են վրաերթի

Երեկ՝ ժամը 23:30-ի սահմաններում, 61-ամյա Խաչիկ Սարգսյանը «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել «12»՝ նախկին «Հայ–TV» հեռուստաընկերության լրագրող, 31-ամյա Մարիամ Պետրոսյանին և լուրերի բաժնի կոորդինատոր, 27-ամյա Ռուզաննա Կուտիշյանին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Խաչիկ Սարգսյանը տուժողներին տեղափոխել է Նոր Նորքի վարչական շրջանում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Իսկ մամուլը գրել է, որ Սարգսյանը նախկինում եղել է ճանապարհային ոստիկանության աշխատակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter