HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Sky News-ը ստուգելու է իր լրագրողների աշխատանքային մեթոդները

Բրիտանական BSkyB կազմակերպությունը, որի մեջ է մտնում Sky News լրատվական հեռուստաալիքը, անցկացնելու է հեռուստաալիքի որոշ առաջատար լրագրողների էլեկտրոնային նամակագրությունների ստուգում:

Համաձայն Reuters-ի՝ ստուգողները պետք է հաստատեն լրագրողների տեղեկատվություն ստանալու մեթոդների օրինականությունը:  

Համաձայն Independent-ի՝ ստուգումներ անցկացնելու պատճառ է դարձել մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկին պատկանող News of the World-ի տաբլոիդների հետ վերջին սկանդալը:

Մերդոկին է պատկանում նաև BSkyB-ի 40 տոկոսից քիչ պակաս բաժնեթղթերը (ամբողջությամբ տիրանալ բրիտանական կազմակերպությանը մեդիամագնատին այդպես էլ չհաջողվեց՝ կապված նույն տաբլոիդի սկանդալի հետ):

Համաձայն Independent-ի՝ Sky News-ի արտաքին աուդիտը անցկացնում է Հերբերգ Սմիթը (Herbert Smith): Վերջինս ժամանակին աշխատել է հեռուստաալիքի հետ:

Sky News-ի տնօրեն Ջոն Ռայլին (John Riley) հանձնարարել է Սմիթին ստուգել վերջին 5 տարվա ընթացքում լրագրողների էլեկտրոնային նամակագրությունները: Հատուկ ուշադրություն կդարձվի այն լրագրողների էլեկտրոնային նամակագրություններին, որոնք հրապարակել են բացառիկ նյութեր:

BSkyB-ի ներկայացուցիչները հայտնում են, որ Sky News-ի լրագրողներին չեն կասկածում որևէ կոնկրետ խախտումներ կատարելու մեջ, իսկ ստուգումը ուղղված է միայն հեռուստաալիքի որակը պահպանելուն:

Միևնույն ժամանակ լրագրողական մեթոդների աուդիտը համընկել է Մեծ Բրիտանիայում լրագրողական գործունեության մասշտաբային հետաքննության հետ, որի նախաձեռնողն է դատավորների լորդ Բրայան Լեւեսոնը (Brian Leveson):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter