«Հայացք». Հյուսիսային պողոտան «նստո՞ւմ» է
Անորակ էլիտար թաղամասում «ռեմոնտ» է
Երևանի իշխանությունները Հյուսիսային պողոտայի թերություններն այլևս չեն կարողանում թաքցնել. պողոտայում շինաշխատանքներ են սկսվել: Հանվել են մայթերի սալիկները, բարձրացվում են «նստած» մայթերը, որպեսզի հավասարեցվեն շենքերի հիմքերին: Եվ հիմա դժվար է հավատալ, որ գետնի տակն անցնող մայթերի կողքին գտնվող շենքերի հիմքերը չեն վնասվել:
Մեծ ներդրումներ պահանջած պողոտայի հիմքերն արդեն խարխլվում են, իսկ շենքերի բնակարանների մեծ մասը բնակիչներ չունեն: Ուրեմն արժե՞ր մի խումբ մարդկանց, առանց համարժեք փոխհատուցման, վռնդել իրենց պապենական տարածքներից, փոխարենը անորակ էլիտար թաղամաս կառուցել, որն այսօր պետք չէ ոչ ոքի:
Հյուսիսային պողոտայի անորակ շինարարության մասին բազմիցս է խոսվել, բայց դա չի խանգարում, որպեսզի պողոտայի «կնքահայր» Նարեկ Սարգսյանը մշտապես գովերգի իր նախագիծն ու դրա կարևորությունը: Ի դեպ, ամիսներ առաջ նույն Նարեկ Սարգսյանը, «Հայացք»-ի հարցին ի պատասխան, ասել էր, թե՝ «խարխլվել են ոչ թե շենքերի հիմքերը, այլ՝ մայթերը»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել