
2016-ի հունվար-օգոստոսին հանցագործությունների թիվը 1082-ով աճել է
Հայաստանում 2016թ. հունվար-օգոստոսին գրանցվել է 12 294 հանցագործություն։ Այդ ցուցանիշը, ի համեմատ 2015 թվականի նույն ժամանակահատվածի, 1082-ով ավել է։ Այս ամփոփ տեղեկատվությունը տրամադրել է ոստիկանութունը:
Կատարված հանցագործությունների գրեթե կեսը՝ 6093-ը, ոչ մեծ ծանրության են։ Արձանագրված տվյալներում, բացի ծանր բնույթի հանցագործություններից, ոչ մեծ ծանրության, միջին, առանձնապես ծանր բնույթի հանցագործություններում քանակական աճ է գրանցվել. մասնավորապես
Հանցագործությունների ընդհանուր թվից 49-ը կատարվել է հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ։
Այս տարվա առաջին ութ ամիսներին նաև ավելացել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների թիվը՝ գրանցելով 3 306 դեպք։ Այս հանցատեսակում առավել մեծ թիվ են կազմում (անձի) դեմ ուղղված այլ հանցագործությունները, հաջորդիվ անձին դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելն է, իսկ 2 դեպքով նվազել են սպանության փորձի դեպքերը։
2016-ի հունվար-օգոստոս ամիսներին արձանագրված հանցատեսակների ընդհանուր պատկերին ծանոթացեք գծապակերի միջոցով
Ի դեպ, պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործությունների թվաքանակը գրեթե եռակի աճել է` 510-ից դառնալով 1 466։
Հանրապետությունում գրանցված խոշոր հինգ հանցատեսակների թվում են գողությունը, անձնական գույքի հափշտակությունը, անձի դեմ ուղղված այլ հանցագործությունները, պետական իշխանության դեմ ուղղված հանգացործությունները և դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելը։ Այս հանցագործություները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ևս քանակական աճ են գրանցել։
Հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկել մայրաքաղաք Երևանին, հաջորդիվ հանցանքների թվաքանակով «աչքի է ընկնում» Կոտայքի մարզը։ Մարզային ամփոփ տվյալներն առանձնացրել ենք գծապատկերով:
Համեմատելով նախորդ և այս տարվա նույն ժամանակահատվածները՝ կարելի է նկատել, որ բացի Կոտայքի և Տավուշի մարզերից, մնացած մարզերում, մայրաքաղաք Երևանում և «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է հանցաքանակի աճ։
Մեկնաբանել